14:29 | 02.03.18 | Նորություններ | 18982

Ֆրանսիայի դեսպանն այցելել է «Ռոստելեկոմ»

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հյուրընկալվել էր «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։

«TV5 հեռուստաալիքը անհատներին կամ հյուրանոցներին առաջարկվող իր հիմնական փաթեթներում ներառելու մասին «Ռոստելեկոմ»-ի որոշումից հետո ցանկացա այցելել ընկերության գրասենյակ: TV5-ը հեռարձակում է հաղորդումներ եւ նորություններ ողջ ֆրանկոֆոն աշխարհից եւ հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ նրա անդամ երկրների հեռուստաօպերատորը: TV5-ը լայնորեն կլուսաբանի հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Շնորհակալություն ենք հայտնում «Ռոստելեկոմ»-ին նախաձեռնության համար» ,- ասել է Ժոնաթան Լաքոտը։

«Մենք շատ ենք կարեւորում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում եւ մեր աջակցությունն ենք հայտնում՝ ներառելով  TV5Monde հեռուստաալիքը մեր ցանկում։ Փետրվար ամսից այն հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։