14:35 | 01.02.18 | Նորություններ | 20424

Beeline-ը կբարելավի ֆիքսված ինտերնետ կապը

Beeline-ը հայտարարել է Հայաստանի մարզերում ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացման մեկնարկի մասին։

2018թ․ առաջին կեսի ընթացքում նախատեսված են բաժանորդային գծերի լիակատար արդիականացման աշխատանքներ՝ Վարդենիսում, Գորիսում եւ Ստեփանավանում։

«Անցած տարվա վերջում Beeline-ը տեղեկացրեց բջջային ցանցի ծավալուն արդիականացման աշխատանքների ավարտի մասին։ Այս տարի մենք շարունակում ենք բարելավել մեր ենթակառուցվացքները եւ սկսում ենք ֆիքսված ինտերնետից։ Նշեմ, որ այս ներդրումները՝ մեր ծառայությունների բարձր որակի գրավականն են»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Արդիականացման իրականացվելիք նախագիծը ենթադրում է տեխնիկական սարքավորումների փոփոխության հասանելիություն՝ ցանցի գրեթե 100 բաշխիչ պահարաններում, նոր հեռահար ղեկավարվող պահարանների տեղադրում FTTC տեխնոլոգիայով, ինչպես նաեւ բաժանորդային ենթակառուցվածքների մասնակի փոխարինում։ Այդ ամենը թույլ կտա զգալիորեն բարելավել գործող բաժանորդներին տրամադրվող լայնաշերտ ծառայությունների որակն ու արագությունը եւ ընդլայնել ցանցի տարողունակությունը մեծ քանակությամբ նոր միացումներ ունենալու համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լեւինը։