Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Gugas

Միավորում է տաքսիի եւ քարփուլինգի գործառույթները

Pixomatic

Սմարթ ֆոտոխմբագրիչ

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

2017. ՏՏ համաշխարհային դեմքերի խորհուրդները ՀՀ ստարտափներին

2017թ. ամբողջ ընթացքում Itel.am-ը ներկայացրեց հարցազրույցներ ՏՏ ոլորտի հայտնի դեմքերի հետ:

Ստարտափներին ուղղված խորհուրդներից մինչեւ տեխնոլոգիական ապագայի կանխատեսումներ՝ Itel.am-ի արխիվից ներկայացնում ենք անցնող տարվա կարեւորագույն մտքերն ու խորհուրդները:

Ֆիլ Գիխարո, Techstars-ի եւ Startupbootcamp աքսելերատորների գլոբալ ցանցի մենթոր



Խորհուրդս մեկն է՝ լրջորեն վերաբերվել պրոդուկտի վաճառքի գործընթացին: Իհարկե, կարող եք մտածել, որ դուք լավագույնն եք եւ նստել, սպասել նրան, որ հաճախորդներն իրենք ձեզ գտնեն: Սակայն ավելի լավ է գործընթացն այնպես կազմակերպել, որ վստահ լինեք՝ ամեն շաբաթ հանդիպելու եք այսքան թվով պոտենցիալ հաճախորդների:

Րաֆֆի Գրիգորյան, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)



Մեզ հարկավոր են ավելի շատ ընկերություններ, որոնք գործունեություն կծավալեն միջազգային ասպարեզում կամ կունենան հայտնի բրենդ: Հարկավոր են ավելի շատ հաջողակ օրինակներ: Պետք է շարունակել մարդկանց ոգեշնչել, որ լայն մտածեն: Չեմ ասում, որ նրանք այսօր չունեն այդ մտածողությունը: Բայց միշտ կարեւոր է ունենալ կոնկրետ օրինակներ. «Սա հնարավոր է» արտահայտությունը միշտ հրաշքներ է գործում: Ահա թե որտեղ է էկոհամակարգը փորձում լրացնել բացերը:

Մայք Բատչեր, TechCrunch Europe տեխնոլոգիական հարթակի գլխավոր խմբագիր



Լավագույն բանը, որ կարելի է անել, pitching-ը պարզ վիճակում ներկայացնելն է: Համոզվե՛ք, որ թիրախավորում եք ճիշտ լրագրողին: Մի՛ ներկայացեք այն լրագրողի մոտ, որը քիչ հավանական է, որ կգրի այն ուղղության մասին, որտեղ դուք պրոդուկտ ունեք: Հարցրեք լրագրողին՝ արդյոք ունի՞ հավելյալ ինֆորմացիայի կարիք, եւ երբ դրական պատասխան ստանաք, ուղարկե՛ք լրագրողին հենց այն ինֆորմացիան, որը պահանջվում է՝ առանց ավելորդ մանրամասների:

Մամուլի երկար հաղորդագրությունները եւ էլեկտրոնային սառը նամակները լավ չեն աշխատում: Կարեւոր է, որ չհայտնվեք օդից, տեղեկացվա՛ծ եղեք ոլորտի նորություններից եւ համոզվե՛ք, որ այն, ինչ ասում եք լրագրողին, արդիական է:

Շանթ Օկնայան, Facebook-ի՝ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում (MENA) եւ Պակիստանում էլեկտրոնային առեւտրի, մանրածախ վաճառքի եւ օնլայն ծառայությունների ղեկավար



Կարծում եմ՝ հայաստանյան ստարտափները պետք է մի փոքր աշխատեն իրենց վրա բիզնեսի տեսանկյունից, սկսեն իրենց դիրքավորել, կազմեն այն 30-վայրկյանանոց «վերելակային փիչը» (elevator pitch), որը կներկայացնեն վենչուրային ներդրողներին: Ինչ վերաբերում է հաճախորդներին եւ բիզնեսներին, ապա նրանց պետք է պարզ բացատրել, թե ինչու նրանք պետք է գնեն տվյալ պրոդուկտն առաջին անգամ եւ ինչու պետք է վերադառնան այն նորից օգտագործելու նպատակով:

Այս դիվերսիֆիկացված հմտությունների ստեղծումը ժամանակ է պահանջում, բայց չէ որ սա մարաթոնյան վազք է, այլ ոչ թե սպրինտ, ուստի՝ Հայաստանից կպահանջվի մի ամբողջ սերունդ՝ գիտելիքահեն տնտեսության ճանաչում ձեռք բերելու համար:

Րինա Օնուր, 500's Istanbul-ի եւ Peak Games ստարտափի համահիմնադիր



Երբ վենչուրային հիմնադրամը, ներդրողը կամ աքսելերատորը դիտարկում է ստարտափը, նա նայում է թիմին, թիրախային շուկային, ընկերության տեխնոլոգիային, հրապուրիչ լինելուն եւ պայմաններին, ինչպես նաեւ պաշտպանունակությունը:
Դու պետք է կարողանաս մեզ պատմել, թե ով է քո թիմը եւ ինչու է քո թիմը մարդկանց լավագույն խումբը, որը կարող է լուծել տվյալ խնդիրը եւ ստեղծել տվյալ պրոդուկտը:

Երկրորդն այն է, որ մեզ հարկավոր է տեսնել, որ դու հասկանում ես քո շուկան, լսարանը, մրցակցային դաշտը կամ դրա բացակայությունը եւ թե ինչն է դրա պատճառը:

Երրորդը՝ պետք է ունենաս պաշտպանական տեխնոլոգիա, քանի որ, եթե գործելու ես այնպիսի շուկայում, որտեղ բազմաթիվ մրցակիցներ ես ունենալու, բավական բարդ է լինելու տարբերել քեզ մրցակիցներից, հատկապես, եթե նմանատիպ պրոդուկտ ես առաջարկում: Իսկ մենք նման բիզնեսների չենք սիրում: Մեզ հետաքրքիր են ընկերություններ, որոնք յուրահատուկ են եւ ունեն խնդրի լուծման տարբերվող մոտեցում:

Քրիստոբալ Ալոնսո, Startup Wise Guys էստոնական աքսելերատորի գործադիր տնօրեն



Հայկական ստարտափների համար հաջորդ քայլը դեպի Եվրամիության շուկա նայելն է: Ինչո՞վ է այն հարմար՝ մոտ է աշխարհագրորեն, ավելի հեշտ է ֆինանսական միջոցներ ներգրավել: Եվ միայն դրանից հետո որոշել՝ ամերիկյան շուկան իրենց հաջո՞րդ քայլն է, թե՞ ոչ: Զարմացած եմ, որ հայաստանյան ստարտափներն այդքան էլ կենտրոնացած չեն փողի վրա, այլ փորձում են ուղիներ գտնել իրենց բիզնեսը զարգացնելու ուղղությամբ: Ինձ նաեւ զարմացրեց այն, որ գրեթե բոլոր պրոդուկտները B2B (business-to-business) ուղղվածության էին: Ես կցանկանայի ավելի շատ B2C (business-to-consumer) ուղղվածության պրոդուկտներ տեսնել:

Իլյա Լաուրս, Nextury վենչուրային ֆոնդի հիմնադիրն ու նախագահ



Կարծում եմ` պետք է սկսել տեղական շուկայից: Ես զրուցել եմ, օրինակ, gg-ի հիմնադիրների հետ, քննարկել ենք մրցակցությունը Yandex-ի հետ: Վիթխարի ռուսական ընկերությունն ընդդեմ լոկալ հայկական ստարտափի, եւ կարծես թե gg-ն այս պայքարում հաղթում է, չնայած մրցակցի միլիոնավոր դոլարների ներդրմանը: Սա օրինակ է այն բանի, որ լոկալ շուկայում սկսելը ճիշտ մոտեցում է: Եվ հենց որ ստարտափը պարզի այն մոդելը, որով աշխատելու է լոկալ շուկայում, արդեն իմաստ չի ունենա տեղափոխվել այլ փոքր շուկա: Ընտրե՛ք մեծ շուկա եւ այնտե՛ղ գնացեք: Իմ խորհուրդն է կայանալ լոկալ շուկայում եւ հետո գնալ մեծ նպատակի հետեւից:

Բեն Կոստանտինի, Եվրոպայի տեխնո միջոցառումների ամենամեծ միության՝ Startup Sesame-ի գործադիր տնօրեն



Նախապե՛ս պատրաստվեք: Եթե վերջնաժամկետն այդ օրվա կեսգիշերն է, ապա պետք չէ սկսել լրացնել հայտը դրանից մեկ ժամ առաջ: Եթե դուք ստարտափ եք, որի զարգացումը կախված է տվյալ աքսելերացիոն ծրագրից, ապա պետք է հասկանաք, որ հաջողությունը հիմնված է նախնական հետազոտության վրա, իսկ դրա համար հարկավոր է մի փոքր ժամանակ ծախսել:  

Մեզ ուղարկված հայտերի 30-40%-ն ամբողջական չեն, մարդիկ պարզապես չեն պատասխանում առաջադրված բոլոր հարցերին: Սակայն ստարտափը պետք է գիտակցի, որ հայտի պատշաճ լրացումը եւս ժյուրիին կարող է համոզել, որ մասնակցությունը ձեր ստարտափի համար իսկապես կարեւոր է:

Քորի Ֆորդ, ամերիկյան մեդիա ուղղվածության ստարտափներում սաղմնային (seed) ներդրումներ իրականացնող Matter աքսելերատորի տնօրեն



Ձեռներեցների մեծ մասը ձախողում է, ազգությունը կապ չունի: Մինչ հաջողության հասնելը, դուք ունեք 2 ու կես տարի, այնպես որ՝ արագացրե՛ք եւ ձախողե՛ք, որպեսզի նոր շանս ունենաք: Ձեռներեցությունը բավական երկար ճանապարհորդություն է, եւ պարզապես հայտնվել Սիլիկոնյան հովտում առանց կապերի՝ բարդ է լինելու: Օրինակ, մենք մեր ստարտափներին տալիս ենք նաեւ արժեքավոր կապեր Սիլիկոնյան հովտի թոփ դեմքերի եւ մեդիայի հետ:  

Կասեմ հետեւյալը՝ փորձե՛ք շուկայում դիրքավորվել հնարավորինս արագ: Եթե ցանկանում եք գնալ Սիլիկոնյան հովիտ, գնացե՛ք այնտեղ եւ դիրքավորվե՛ք: Սակայն մի՛ ակնկալեք, որ շատ արագ ներդրում եք ստանալու: Դրա փոխարեն սովորե՛ք ավելի լավ անել այն, ինչ անում եք:

Դավիթ Յան, ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ



Պետք է մտածել, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է, ոչ մի բանից չվախենալ, ապրել ԱՄՆ-ում ընկերների մոտ, վերադառնալ, ստեղծել նախագիծ, ընտրվել 500 Startups-ի աքսելերացիոն ծրագրում, դուրս գալ այնտեղից, ավարտել պրոդուկտը, մի երկու անգամ սխալվել, բայց ամեն անգամ բարձրացնել նշաձողը եւ ի վերջո ստեղծել հետաքրքիր նախագիծ: Ըստ ամենայնի, այն կառուցված է լինելու այսպես. Հայաստանում գործելու է հիմնական ծրագրային մշակումներ իրականացնողների թիմը, իսկ արտասահմանում կլինեն 1-2 հոգի, որոնք մշտապես կայցելեն ԱՄՆ եւ Եվրոպա: Հետո այդ ստարտափը կմեծանա, Գուգլի կամ Ֆեյսբուքի մասնաճյուղերը կգնեն այն, հետո Գուգլը կամ Ֆեյսբուքը Հայաստանում գրասենյակ կբացեն, եւ ամեն բան իր հունով առաջ կգնա:

Նոա Սեգրա, Jerusalem Venture Partners (JVP) վենչուրային հիմնադրամի ներդրողների հետ կապերի գծով տնօրեն



Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կրթությանը: Երկրորդը՝ խաղի մեջ ներառել անդրազգային կորպորացիաներին եւ նրանց բերել Հայաստան: Հայաստանը նման նախադեպի անհրաժեշտություն ունի, որպեսզի էկոհամակարգը փոխվի: Եթե նման մեկ ընկերություն համաձայնի գալ այստեղ, ապա դա կգրավի շատ ավելի ընկերությունների: Ես իսկապես համարում եմ, որ տաղանդը գրավում է տաղանդին եւ հաջողությունը հաջողություն է բերում:

Նաիրա Հովակիմյան, Իլինոյսի համալսարանի Intelligent Robotics Lab-ի տնօրեն եւ IntelinAir ընկերության համահիմնադիր



Թե՛ արհեստական բանականության եւ թե՛ վիրտուալ իրականության ուղղություններն ունեն մեծ ապագա, սակայն դժվար է ասել՝ Հայաստանն արդյոք կկարողանա՞ դրանցից որեւէ մեկում դառնալ գլոբալ առաջատար:  Խնդիրն այն է, որ այսօր հայաստանյան ՏՏ-ին պակասում են հայտնի անունները, որոնք ճանաչված կլինեն ամբողջ աշխարհին:

Գլոբալ ՏՏ-ում կան մի քանի անվանի հայեր, սակայն նրանցից որեւէ մեկը, դժբախտաբար, չի բնակվում Հայաստանում: Չնայած այս ամենին՝ ոլորտում տեսնում եմ առաջ գնալու եւ զարգանալու մեծ պոտենցիալ, եւ հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հնարավոր կդառնա Հայաստան անվանի մասնագետներ հրավիրել:

Պարիզ դե Լետրազ, Մադրիդի IE Business School-ի ձեռներեցության պրոֆեսոր



Նկատում եմ նաեւ, որ այստեղ շատ ու շատ ստարտափներ են սկսում կենտրոնանալ այնպիսի պրոդուկտների զարգացման ուղղությամբ, որոնք կարեւոր են լինելու Եվրոպայի համար առաջիկա տարիներին: Ներկայում եվրոպական թրենդների շարքում են կիբեր անվտանգությունը, big data-ն, իրերի ներցանցը (IoT): Սրանք շարունակելու են մեծ զարգացում ապրել առաջիկա տարիներին, եւ հայկական ստարտափների համար այս ուղղություններով զարգացումը մեծ հնարավորություններ կընձեռի:  

Ունենալով այդքան լավ մասնագետներ՝ պարզապես պետք է դադարել լինել աութսորս անող՝ մրցելով այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Հունգարիան, Չեխիան կամ Բուլղարիան: Հարկավոր է սեփական լուծումներ մշակել առաջատար տեխնոլոգիաների ոլորտում:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo