17:50 | 27.12.17 | Նորություններ | 41875

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի պողոտա 10/6 հասցեում (Գայի արձանից դեպի ձախ):

Նորաբաց սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին:

Երկուշաբթիից ուրբաթ այն գործելու է ժամը 09:00 - 21:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ 09:00 - 18:00-ը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է նոր հնարավորություններ ստեղծել իր բաժանորդների համար: Բաժանորդի կողմից վճարումները, ծառայությունների ակտիվացումն ու դրանց կառավարումը, խորհրդատվությունն առցանց կամ զանգերի միջոցով կատարելու զանազան նոր հնարավորություններն ամենեւին չեն նվազեցնում սպասարկման կենտրոնների ցանցն առավել ընդարձակելու կարեւորությունը. մենք կարեւորում ենք բաժանորդի հետ դեմ առ դեմ շփումն ու նրանց կարիքներին արձագանքելը, ինչպես նաեւ ամենամատչելի ու նորարարական տարբեր բջջային սարքերը նրանց հասանելի դարձնելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար բաժանորդի գոհունակությունը ամենակարեւորն է», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շնորհակալ եմ բոլոր բաժանորդներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելու համար: Դա մեզ պարտավորեցնում է շարունակել մնալ ոլորտի առաջատարը, առաջարկել հեռահաղորդակցության նորարարական լուծումներ, ընդլայնել մեր 4G ցանցը: Օգտվելով առիթից, կանխավ շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով հաջողություններ բոլոր ասպարեզներում: Եկող տարին լինելու է լեցուն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից անակնկալ նոր առաջարկներով»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը iPhone X նվիրեց սմարթֆոնը գնել պատրաստվող եւ «Viva» սակագնային պլանին բաժանորդագրված Մարիամ Մադոյանին: