11:14 | 18.12.17 | Նորություններ | 5169

14 ստարտափ կպայքարի STEP-ի շրջանակում ներդրում ստանալու համար

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-19:00-ը, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության STEP-2017 ծրագրի ամփոփիչ վենչուրային կոնֆերանսը:

Դրա շրջանակում տեղական եւ միջազգային փորձագետներից կազմված գնահատող հանձնաժողովին կներկայացվեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած 14 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայաստանյան թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ բարձր տեխնոլոգիաների նորարարությունների ոլորտներում:

Կոնֆերանսի ավարտին կհայտարարվեն մինչեւ 5 հաղթող թիմերի անունները, որոնք կստանան 2 800 000-ական դրամի չափով մրցանակներ:

Վենչուրային կոնֆերանսը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: