17:11 | 30.11.17 | Նորություններ | 35300

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Viva 1500»-ի բաժանորդներին առաջարկ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2018թ. մարտի 1-ը «Viva 1500»  սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել ՄՏՍ Ռուսաստանի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմներին՝ վճարելով միայն զանգի առաջին երեք րոպեի համար:

Առաջարկը գործում է «Viva 1500» սակագնային պլանի՝ ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:

««Viva» սակագնային պլանները յուրահատուկ են, քանի որ նրանք առավելագույնս հարմարեցված են բաժանորդների կարիքներին եւ տրամադրում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներառյալ ձայնային եւ ինտերնետ հասանելիության ծառայությունները: «Viva 1500» սակագնային պլանը հիանալի հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին, այն է՝ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարել միայն զանգի առաջին երեք րոպեի համար: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, մենք հանդես ենք գալիս նորարար լուծումներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել հեռավորությունը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: