16:28 | 15.11.17 | Նորություններ | 20552
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն այցելել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղ, որտեղ նրանց աջակցությամբ կառուցվել է երկու տուն:
«Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքը հարկավոր է գնահատել երկու՝ տեսանելի հաջողության եւ մարդու հոգում կատարված փոփոխության տեսանկյունից: Այս մարդիկ, տարիների սպասումից հետո ձեռք են բերում բնակարան, ինչի կարեւորությունը քննարկման ենթակա չէ: Առավել կարեւոր ձեռքբերում է սեփական ուժերին հավատալու եւ ոտքերի վրա ամուր կանգնելու զգացողությունը: Տուն կառուցելու համար միայն ֆիզիկական ուժը բավարար չէ. անհրաժեշտ է նաեւ խնդիրները հաղթահարելու կամք եւ վճռականություն: Գործընկեր կառույցի հետ, տարիներ շարունակ ձգտում ենք մեր հայրենակիցներին փոխանցել այդ կամքն ու լավատեսությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017թ. կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում: