16:38 | 01.11.17 | Նորություններ | 24583
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը՝ նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների եւ 12-16 տարեկան պատանիների համար:
«Երաժշտական եւ էսթետիկ դաստիարակությունն անձի կայացման գործում կարեւորագույն նշանակությունն ունի։ Մեր սոցիալական պատասխանատվությունն է երիտասարդության բազմակողմանի զարգացման համար պայմաններ ստեղծելը։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս ծրագիրը մեր երեխաների կյանքը կդարձնի ավելի լավը՝ ձեւավորելով նրանց ճաշակը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ծրագիրը տեղի է ունենում շաբաթ օրերին. յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը հյուրընկալվում են ընտանիքները, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ պատանիները:
Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ (010) 54 19 32 կամ (010) 54 19 34 հեռախոսահամարներով: