12:20 | 06.10.17 | Նորություններ | 5666

    Microsoft-ը կգործարկի Edge բրաուզերի մոբայլ տարբերակը

    Microsoft-ը հայտարարել է Edge բրաուզերի գործարկման մասին՝ նախատեսված iOS եւ Android սարքերի համար:  

    Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ ներկայում հավելվածը հասանելի է թեստային ռեժիմում:

    Այն թույլ կտա Microsoft հաճախորդներին փոխադրել ինֆորմացիան Windows 10 օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների եւ iOS ու Android սարքերի միջեւ: Հնարավոր կլինի սմարթֆոնում նայել այն էջերը, որոնք բաց են համակարգչի վրա, ինչպես նաեւ սինխրոնիզացնել գաղտնաբառերը, որոնք պահպանված են սարքերից որեւէ մեկի վրա: Ամբողջական տարբերակը նախատեսվում է գործարկել մինչեւ տարեվերջ:

    Հավելվածը հասանելի կլինի միայն անգլերեն լեզվով: Նախնական տարբերակը դեռեւս չի աշխատի պլանշետների համար:

    iOS-ի համար Edge-ի բետա տարբերակը հասանելի է հոկտեմբերի 5-ից՝ TestFlight թեստավորման ծառայությունում: Ընկերությունը խոստացել է մոտ ապագայում գործարկել նաեւ Android տարբերակը:

    Հիշեցնենք, որ Microsoft-ը Edge օպերացիոն համակարգը ներկայացրել է 2015թ.՝ Windows 10 օպերացիոն համակարգի հետ միասին: