15:32 | 04.10.17 | Նորություններ | 5035
Yahoo ընկերությունն այսօր հայտարարել է, որ 2013թ. օգոստոսին տեղի ունեցած հաքերային հարձակումն անդրադարձել է բոլոր 3 մլրդ օգտահաշիվների վրա:
Նշանակում է, որ եթե դուք ունեցել եք Yahoo էլփոստ, ապա հաքերային հարձակման զոհ եք: Նախկինում, ընկերությունը պնդում էր, որ կիբերհարձակման զոհ է դարձել 1 մլրդ օգտահաշիվ:
Yahoo-ի նոր սեփականատեր Verizon-ն այս տեղեկատվությունը ստացել է իրականացված ստուգումների արդյունքում:
Գողացված տվյալները ներառում են անձնական տեղեկատվություն՝ ներառյալ օգտատերերի անունները, նրանց էլեկտրոնային նամակագրությունը, ծննդյան օրը, հեռախոսի համարները եւ գաղնաբառերը, ինչպես նաեւ չգաղտնագրված գաղտնի հարցերը եւ դրանց պատասխանները, որոնք օգտագործվել են լրացուցիչ նույնականացման համար:
Հիշեցնենք, որ անցած հուլիսին ինտերնետ ծառայություններ մատակարարող ամերիկյան Verizon Communications-ը գնել էր Yahoo-ն $4,48 մլրդ-ով: