15:40 | 30.09.17 | Նորություններ | 8906

Վարչապետն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդես:  

Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին:

Ընկերությունները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: