17:09 | 22.09.17 | Նորություններ | 18484
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործընկերության շնորհիվ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակվող Մանուկյանների ընտանիքը կապրի ավելի բարվոք պայմաններում:
Ընտանիքը նոր կառուցվող հարկի տակ հյուրընկալել է համագործակցող կողմերի ղեկավարներին, աշխատակիցներին եւ կամավորների թիմին առաջին անգամ միացած ուսանողների: Տարբեր ծրագրերի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները բացահայտել են, թե հատկապես ինչ է պատասխանատու ընկերության արժեհամակարգը: Համատեղ ուժերով իրականացվել են տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներ:
«Որեւէ մեկը դատապարտված չէ ապրելու չքավորության մեջ՝ չիրականացված երազանքներով: Որպես ազգ մենք արժանի ենք հարգանքի եւ բարեկեցության: Երբ համախմբվենք եւ գիտակցենք այս ամենը՝ հաջողությունն անպայման կլինի: Այս ծրագրի հաջողություններից մեկը կամավորության դրսեւորումն է: Այն մերժում է անտարբերությունը՝ մարդկանց մեջ արթնացնելով սեփական ուժերի նկատմամբ հավատն ու դժվարությունները հաղթահարելու կամքը: Համոզված եմ, որ մեր ապագայի սերունդը գիտակցում է կամավորության առաքելությունը: Այսօր մեզ հետ աշխատելու նրանց պատրաստակամությունը դրա վառ ապացույցն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, Արագածոտնի մարզում 21 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել: Ծրագրի շահառու է Հանրապետության բոլոր մարզերի ավելի քան 150 ընտանիք:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017թ. կատարել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: