Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Dinebook

Նախապես տեղ ամրագրել ժամանցի վայրերում

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Servicebrok

Ֆիքսված սակագնով տան ծառայությունների պատվիրում

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

Paqqy

Ճամփորդի միջոցով փաթեթի ուղարկում եւ ստացում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Seedstars մրցույթի անցկացմանը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն դիմում-հայտ է ներկայացրել 50-ից ավելի թիմ։

Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է չորրորդ անգամ: Այն հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված ստարտափների համար։

«Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին եւ այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։

«Իր ձեւաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը, բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել  շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաեւ աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Seedstars Երեւան» ստարտափների մրցույթով հետաքրքրված ստարտափները կարող են դիմել՝ այցելելով այստեղ եւ մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։

Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչեւ սեպտեմբերի  19-ը:

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo