Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը $84.5 մլրդ կարողությամբ գլխավորում է Forbes-ի 2017թ. ՏՏ միլիարդատերերի վարկանիշը:

Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ $81.7 մլրդ կարողությամբ: Եռյակը եզրափակում է Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով ունի $69.6 մլրդ կարողություն:

Այս տարի վարկանիշի բոլոր մասնակիցների միասնական կապիտալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $1 տրիլիոնը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում հիշատակված ձեռներեցներն անցած տարվա համեմատ 21%-ով ավելի հարուստ են դարձել:

ՏՏ միլիարդատերերի վարկանիշում գերակշռում են ամերիկացիները, ընդ որում՝ ԱՄՆ-ում է բնակվում թոփ 10-ում հայտնված 8 ձեռներեց:

100 ամենահարուստ ՏՏ ձեռներեցների թվում ընդամենը 6 կին է ներկայացված:  

Վարկանիշի ամենաերիտասարդ ներկայացուցիչը Snap ընկերության համահիմնադիր Էվան Շպիգելն է: $3.2 մլրդ կարողությամբ նա զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը:

Ամենածերը Intel-ի համահիմնադիր Գորդոն Մուրն է: Նա 88 տարեկան է եւ ունի $7.1 մլրդ կարողություն:

Հիշեցնենք, որ 2016թ. վարկանիշի առաջատարը կրկին Բիլ Գեյթսն էր՝ $78.5 մլրդ եկամտով, նրան հաջորդում էր Ջեֆ Բեզոսը՝ $66.2 մլրդ կարողությամբ: Մարկ Ցուկերբերգն էլ նորից երրորդն էր՝ $54 մլրդ-ով: