Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Noble Run

Անցնել խոչընդոտները եւ ողջ մնալ

HIKEArmenia

Գտնել Հայաստանում նոր արշավային ուղիներ, կապվելտեղացի արշավ-էքսկուրսավար մասնագետների հետ

Servicebrok

Ֆիքսված սակագնով տան ծառայությունների պատվիրում

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

Cartly

Մթերքի օնլայն գնում

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

gg

Ավտոմեքենա պատվիրելու օնլայն համակարգ

Օպերատորները մեկնաբանում են Mobile ID համակարգի ներդրումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան նույնականացվել բջջային հեռախոսի միջոցով, ինչը թույլ կտա առանց տանից դուրս գալու եւ նույնականացման քարտի կիրառման, պետական կառույցների հետ անհրաժեշտ գործարքներ կատարել էլեկտրոնային եղանակով:

«Շարքային քաղաքացին, այդ համակարգից օգտվելու համար պետք է դիմի իրեն սպասարկող բջջային օպերատորին, որպեսզի ակտիվացնի տվյալ ծառայությունը: Դրա համար օպերատորը փոխարինելու է դիմողի SIM քարտըˋ պահպանելով նրա հեռախոսահամարը: Ենթադրվում է, որ ծառայության ակտիվացման պահից քաղաքացին ամեն ամիս որոշակի գումար է վճարելու իր օպերատորին, որը պայմանական, կարող է լինել մինչեւ հինգ հարյուր դրամի սահմանում, լրացուցիչ այլ ծախսեր համակարգը չի ենթադրում»,- նշել էր Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի գործադիր տնօրեն Արթուր Թունյանը:
 
Հարցի առնչությամբ Itel.am-ը դիմել է հեռահաղորդակցության հայաստանյան օպերատորներին եւ ներկայացնում է նրանց մեկնաբանությունը:

Beeline

Beeline-ը միշտ բաց է նորարարական մոտեցումների ու լուծումների համար եւ ձգտում է տրամադրել իր բաժանորդներին առաջադեմ ծառայություններ: Ներկա պահին ընկերությունում ընթանում են բանակցություններ այդ հարցի առնչությամբ:

Հստակ տեղեկություն ծառայության գործարկման ժամկետների եւ արժեքի մասին կկարողանանք տրամադրել ծառայության մեկնարկից առաջ: Այժմ կարող ենք վստահեցնել, որ արվելու է ամեն հնարավոր բան, որպեսզի այս ծառայությունը առավել մատչելի, պարզ եւ հարմար լինի մեր բաժանորդների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Mobile ID համակարգի ներդրման հետ կապված ընթացակարգերը շահագրգիռ կողմերի միջեւ դեռեւս համաձայնեցված չեն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ներկայումս հնարավոր չէ: Mobile ID ծառայության սակագները եւս օպերատորների հետ դեռեւս չեն համաձայնեցվել:

Ucom

ՀՀ կառավարության կողմից ընդունված նշյալ որոշումը Ucom ընկերության կողմից դիտարկվում է որպես եւս մեկ նորարարություն եւ համահունչ է մեր ընկերության՝ նորարար լուծումներով հանդես գալու ռազմավարությանը: Արդյունքում մեր բաժանորդները ստանում են նույնականացման հետ կապված խնդրի լուծման եւս մեկ տարբերակ, որը հարմարավետ է եւ օգնում է ժամանակ խնայել:

Քանի որ որոշումը բոլորովին վերջերս է կայացվել եւ գործընթացը սկսելու համար հարկավոր է մի շարք նախապատրաստական աշխատանքներ իրականացնել (նոր սերնդի SIM-քարտերի ձեռքբերում, դրանցում ծրագրային հավելվածի տեղադրում եւ այլն), այս պահին չենք կարող հստակ նշել ծառայության դիմաց գանձվող ամսավճարի սահմանաչափը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo