17:19 | 10.07.17 | Նորություններ | 22844

    Beeline-ի ցանցը կարդիականացվի բոլոր մարզերում

    Beeline-ը մեկնարկում է ՀՀ մարզերում բջջային ցանցի արդիականացման եւ սարքավորումների փոխարինման լայնածավալ ծրագիրը:

    Ծրագրի նպատակն է ընդլայնել բջջային կապի տեխնիկական հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ եւ բջջային ինտերնետ երկրի ողջ տարածքում:

    Արդիականացումը կիրականացվի մի քանի փուլով եւ կավարտվի առաջիկա երեք ամսվա ընթացքում։ Աշխատանքներն այնպես են կազմակերպվել, որպեսզի նվազագույնի հասցվի տեխնիկական դժվարությունների առաջացումը: Առանձին ցանցային հատվածներում ցանցի անջատման դեպքում տրաֆիկն օպերատիվ կերպով կփոխանցվի դեպի աշխատող համակարգեր:

    Beeline-ի հաճախորդները ցանցի արդիականացման արդյունքում կստանան ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ, կավելանա նաեւ բջջային ինտերնետի արագությունը:

    «Մենք արդեն անցկացրել ենք նմանատիպ արդիականացում Երեւանում եւ շատ գոհ ենք արդյունքներից։ Ծածկույթի որակն ու տեխնիկական հնարավորությունները զգալիորեն բարելավվել են, եւ մենք շտապում ենք անել նույնը մարզերում։ Ենթակառուցվածքներում արված ներդրումները որակի գրավական են եւ մեր պարզ ու հարմար ծառայությունների հիմքն են»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: