12:52 | 23.06.17 | Նորություններ | 4527

Էներգախնայողության ոլորտում ՏՏ նոր ծրագրեր կմշակվեն

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

TSD-ում նշել են, որ հուշագրով նախատեսվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված ՏՏ եւ նորարարական ծրագրերի մշակում, համակարգում, աջակցում ու իրականացում:

«Անչափ ուրախ եմ, որ մեր բարիդրացիական հարաբերություններն ի վերջո հանգեցրին այսպիսի համագործակցության»,- ասել է TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

«Շատ լավ է, որ վերջապես գտանք ընդհանուր հետաքրքրություն, որը կարող է բերել հետաքրքիր արդյունքի: Սա առաջին քայլն է. մաղթում եմ մեզ բարի ճանապարհ»,- նշել է Արմեն Մելկիկյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել տեխնիկական եւ լաբորատոր միջոցներ, ծրագրային եւ այլ տեխնոլոգիաներ, լուծումներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ՝ իրենց հնարավորությունների եւ փորձի կիրառմամբ: