ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հունիսի 13-ից մինչեւ օգոստոսի 31-ը .AM եւ .հայ տիրույթներում մեկ դոմենի գրանցումը ռեզիդենտ հաճախորդների համար կարժենա 1 տարվա համար 8000 դրամ՝ նախկին 12000 դրամի փոխարեն:

Իսկ ոչ ռեզիդենտ օգտատերերի համար դոմենի գրանցումը կարժենա 12000 դրամ՝ նախկին 20000 դրամի փոխարեն:

Դոմենը գրանցելու համար հարկավոր է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն: