17:57 | 05.06.17 | Նորություններ | 19606

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 14-րդ «Ոսկե ծիրան»-ի գլխավոր գործընկերն է

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ մշակույթի նախարարության եւ կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն այսօր ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:

«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձեւավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն եւ սերունդներ դաստիարակում: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այն արժեհամակարգ ձեւավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երեւույթ է, որն արդեն 14 տարի  այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության եւ փառատոնի արձանագրած հաջողությունների համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: