12:34 | 12.05.17 | Նորություններ | 3179

Facebook-ն «անորակ» կայքերի դեմ նոր պայքար է սկսում

Facebook-ը գործարկել է նոր ալգորիթմ, որը կնվազեցնի օգտատերերի նորությունների ժապավենում շոկային կոնտենտ եւ մեծ քանակությամբ գովազդ պարունակող հղումների թիվը, հայտնել են ընկերությունում:

«Օգտատերերը բողոքում են սոցցանցերում հանդիպող այն հղումների պատճառով, որոնք տանում են դեպի ոչ ինֆորմատիվ կայքեր կամ էջեր, որտեղ առկա է շոկային կամ օգտատերերի համար վնասաբեր գովազդ: Այսօրվանից մենք գործարկում ենք թարմացում, որը հնարավորություն կտա նորությունների ժապավենում ավելի հազվադեպ տեսնել նման հղումներ»,- նշել են Facebook-ում:
 
Սոցցանցն օգտագործել է մեքենայական ուսուցման ալգորիթմներ, որպեսզի գտնի ընդհանրություններ այն էջերում, որոնց դեմ բողոքել են օգտատերերը: Այսուհետ Facebook-ը կարող է ինքնուրույն որոշել, թե որ կայքերն ունեն «անորակ» կոնտենտ:  

Ընկերությունում ընդգծել են, որ թարմացման շնորհիվ «լավ» կայքերի տերերը կկարողանան նկատել սոցցանցերից ոչ մեծաքանակ թրաֆիկի աճ, մինչդեռ «վատ» կոնտենտ ունեցող կայքերի թրաֆիկը կնվազի: