10:04 | 14.04.17 | Նորություններ | 9094

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերագործարկել է պաշտոնական կայքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը, որն արդեն հասանելի է նաեւ հայատառ տարբերակով՝ մտս.հայ:

Կայքն ունի ճկուն կառուցվածք, որը հարմար է նաեւ սմարթֆոններից եւ պլանշետային համակարգիչներից օգտվողների համար:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայքը կառուցված է գերժամանակակից պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ է տալիս ապահովել ներբեռնման ավելի բարձր արագություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի hիմնովին թարմացված կայքը նաեւ մտս.հայ հասցեով հասանելի դարձնելով՝ ընկերությունը հերթական քայլն է կատարել՝ համացանցում հայերենի կիրառումն առավելագույնս խրախուսելու ուղղությամբ: Ուրախ կլինենք ծանոթանալ մեր վիրտուալ այցելուների դիտարկումերին՝ հետադարձ կապի համար նախատեսված՝ «Ունե՞ք հարցեր» բաժնում: Նորացված կայքն ընձեռում է առավել լայն հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ առցանց ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ, արագ եւ անվտանգ դարձնելու համար», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: