15:02 | 07.04.17 | Նորություններ | 8469
PicsArt-ը գործարկել է 3D խմբագրման հնարավորությամբ ազատ օգտագործման սթիքերներ՝ Windows հարթակի օգտատերերի համար:
Ընկերությունում տեղեկացրել են, որ այսուհետ Windows հարթակի օգտատերերը հնարավորություն ունեն ազատ օգտագործման համար սթիքերներ ստեղծել ու կիսվել դրանցով աշխարհի հետ: PicsArt-ը գործարկել է նաեւ 3D խմբագրման գործիքներ, որոնք հասանելի են միայն Windows հարթակի օգտատերերի համար։ Օգտատերերը կարող են պատկերից եռաչափ թվացող սթիքերներ պատրաստել ու օգտագործել դրանք ֆոտոխմբագրման մեջ՝ ստանալով ավելի մանրակրկիտ ու բնականին մոտ պատկերներ։
PicsArt-ի օգտատերերը ցանկացած պատկերից կարող են սթիքեր պատրաստել եւ օգտագործել դրանք նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat-ի, ինչպես նաեւ ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար։ Սթիքեր պատրաստելիս կարելի է օգտվել PicsArt-ի 6 մլն-ից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit նկարներից։
Սթիքերները նաեւ հնարավոր է խմբագրել PicsArt հավելվածում առկա բազմաթիվ գործիքներով, օրինակ՝ «խելացի էֆեկտներով», նկարչական պարագաներով, տեքստի կամ այլ խմբագրման հնարավորությունների միջոցով։
PicsArt-ը, որն արդեն հատել է 400 մլն ներբեռնումների սահմանը եւ ունի ամսական 90 մլն ակտիվ օգտատեր,ապրիլի 10-ից Windows հարթակի օգտատերերի համար նոր արշավ կմեկնարկի: Դրա շրջանակում PicsArt-ի վճարովի փաթեթների մի շարք տառատեսակների ու գարնանային սթիքերների փաթեթների գինը կնվազի 50%-ով: