11:07 | 22.03.17 | Նորություններ | 3992

Ախթալայում կիրականացվեն ՏՏ կրթությանն ուղղված ծրագրեր

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ախթալայի քաղաքապետարանի միջեւ կնքվել է  համագործակցության հուշագիր` Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության եւ բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:  

Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

ԻՏՁՄ-ում նշել են, որ համագործակցությամբ կողմերը կհամատեղեն իրենց ջանքերը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման, մասնագիտական կրթության  եւ ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար:

Կողմեր կարեւորել են հանգամանքը, որ տեխնոլոգիական կրթությունը լուրջ մրցակցային առավելություն է ստեղծելու Ախթալայի եւ հարակից բնակավայրերի համար:  Այս համագործակցությամբ կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ Ախթալան որպես «Սմարթ քաղաք»  դիրքավորելու համար: