Climate Tech Hackathon

30 Հուն 2018 - 01 Հուլ 2018
ISTC

24-ժամյա միջոցառումը կստեղծի անտառային և գյուղատնտեսության մարտահրավերների լուծումներ գտնելու բարենպաստ միջավայր
Գրանցվել

Blockchain Hackathon: Securing the integrity of elections

23 Հուն 2018 - 24 Հուն 2018
Hero House

Թիմերը 30 ժամվա ընթացքում կզարգացնեն իրենց լուծումները
Գրանցվել

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Pixomatic

Սմարթ ֆոտոխմբագրիչ

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

Yerevan Events

Մշակութային և ժամանցային միջոցառումների ուղեցույց

Techstars-ի մենթորի խորհուրդները հայկական ստարտափներին

Փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը 26 երկրից հյուրընկալել է 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:

Ֆիլ Գիխարոն աշխարհում ամենահայտնի ստարտափ աքսելերատորներից մեկի՝ Techstars-ի, ինչպես նաեւ Startupbootcamp աքսելերատորների գլոբալ ցանցի մենթորներից է: Ավելի քան 10 տարի է, մենթորն աշխատում է Բեռլինում եւ աջակցում հաջողակ ստարտափներին՝ բազմազգ վաճառքի թիմեր ձեռք բերելու եւ վաճառքի պրոցեսը հավուր պատշաճի իրականացնելու հարցում:

Itel.am-ի թղթակիցը ներկա է եղել TechChill-ին եւ զրուցել Ֆիլ Գիխարոյի հետ:

- Որքանո՞վ եք ծանոթ հայկական ստարտափ էկոհամակարգին:

- Դժբախտաբար, բացարձակ ծանոթ չեմ հայկական ՏՏ էկոհամակարգին: Ներկայում, որքանով որ տեղյակ եմ, Techstars-ում հայկական ստարտափներ ներառված չեն, սակայն համոզված եմ, որ անցյալում եղել են, եւ անշուշտ կլինեն նաեւ ապագայում: Ես՝ որպես մենթոր, աշխատել եմ 10-ից ավելի երկրում եւ հետաքրքրված եմ Հայաստան այցով:

- Ի՞նչ պետք է հաշվի առնեն ստարտափները Techstars-ին կամ այլ աքսելերացիոն ծրագրերին դիմելիս:

- Ընդհանուր առմամբ, աքսելերատորների համար որոշում կայացնելը շատ բարդ է, քանի որ նրանք պետք է ընտրեն միայն 8-10 ստարտափի: Խոսելով ոչ թե Techstars-ի, այլ իմ անունից՝ կարող եմ ասել, որ դիմելիս պետք է պատրաստ լինել նրան, որ մրցելու են հարյուրավոր ստարտափների հետ, եւ արդյունքում միայն մի քանիսն են ընտրվելու: Ընտրությունը շատ բարդ է, բազմաթիվ հիանալի ստարտափներ, տեղերի սահմանափակ լինելու պատճառով, չեն ընտրվում, եւ եթե դուք չընտրված ստարտափների թվում եք, շարունակե՛ք դիմել տարբեր ծրագրերի:


Լուսանկարը՝ Edijs Palens


- Լինելով մարքեթինգի եւ վաճառքների մասնագետ` ի՞նչ խորհուրդ կտաք հայկական նորաստեղծ ընկերություններին:

- Խորհուրդս մեկն է՝ լրջորեն վերաբերվել պրոդուկտի վաճառքի գործընթացին: Իհարկե, կարող եք մտածել, որ դուք լավագույնն եք եւ նստել, սպասել նրան, որ հաճախորդներն իրենք ձեզ գտնեն: Սակայն ավելի լավ է գործընթացն այնպես կազմակերպել, որ վստահ լինեք՝ ամեն շաբաթ հանդիպելու եք այսքան թվով պոտենցիալ հաճախորդների:

- Հետաքրքիր է, գերմանական ստարտափների հիմնական թիրախը լոկա՞լ, թե՞ գլոբալ շուկան է:  

- Գերմանական ստարտափների մեծ մասը նայում է դեպի գլոբալ շուկաներ եւ երբեմն դա անում է գործընթացի ամենասկզբից:Մյուս կողմից՝ գերմանացի պոտենցիալ հաճախորդները բաց են արտաքին շուկաների հանդեպ: Ժամանակակից ինդուստրիայում գոյություն ունի մեծ չափով ազգայնականություն, եւ օրինակ գերմանացիները սովորաբար ցանկանում են աշխատել գերմանական ստարտափների հետ, ֆրանսիացիները՝ ֆրանսիական, եւ այլն:

Ես բազմաթիվ ստարտափների հետ եմ աշխատել, որտեղ մենք պետք է հաճախորդներ գտնեինք այլ երկրներից, եւ ինչպես ցանկացած վաճառքի պրոցեսում, անհրաժեշտ է կարողություն՝ լսելու առարկությունները: Հաճախ ասում են, օհ, դուք Գերմանիայում եք գործունեություն ծավալում, ժամային տարբեր գոտիներ են, լեզվական տարբերություններ: Պետք է կարողանալ այդ բոլոր առարկություններին խելամիտ պատասխաններ գտնել: Եթե կարծում եք, որ դա ձեր ուժերի սահմանում է, ապա արժե հաղթահարել մշակութային, լեզվական, ժամանակային խոչընդոտները: Շատ ստարտափներ են այդպես վարվել անցյալում եւ շարունակելու են այդպես անել ապագայում:

Ֆիլ Գիխարրոյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

TechChill-ի կազմակերպիչը TechHub Riga-ն է, գլխավոր հովանավորներն են ALTUM, TWINO եւ Printful ընկերությունները:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo