12:46 | 14.02.17 | Նորություններ | 3811

TSD-ն Եղվարդում եռաչափ կրթական ֆիլմեր կցուցադրի

Փետրվարի 18-ին՝ ժամը 12։30-ին, Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում կկայանա եռաչափ կրթական ֆիլմերի ցուցադրություն:

Միջոցառումը կազմակերպել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հետ համատեղ։

Ֆիլմերը մշակվել եւ պատրաստվել են TSD-ի Immersive Education Solutions նախագծի շրջանակում, որի նպատակն է ֆիլմերի պատրաստմամբ աջակցել ուսուցման գործընթացին՝ երեխաների համար այն ավելի հեշտ, հետաքրքիր եւ հասանելի դարձնելով:

Կցուցադրվի 3 ֆիլմ՝ «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը», «Վիրուսներ» եւ «Երկիր մոլորակի մեծ ընտանիքը»։

Ֆիլմերը նախատեսված են անշարժ պլանետարիումների (աստղացուցարանների) համար, որոնք հնարավորություն են տալիս տեսնել ֆիլմն իրենց ամբողջ մակերեսով՝ 360 աստիճան ձեւաչափով: