ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել նոր առաջարկով:
Ընկերությունն առաջարկում է ընտրել «MTS Smart Start 3» սմարթֆոնը, 24 ամսով բաժանորդագրվել «STARTPHONE» սակագնային պլանին եւ սակագնային պլանի համար ամսական 2500 դրամ վճարելով՝ օգտվել ամսական 1500 ներցանցային րոպե խոսելու, 1000 ՄԲ ծավալով ինտերնետից օգտվելու եւ ցանցի ներսում 1000 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունից:
Առաջարկի շրջանակում սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:
Առաջարկը գործում է մինչեւ 2017թ. մարտի 8-ը: