18:10 | 13.01.17 | Նորություններ | 7895

    Վարչապետը ներկայացրել է ՏՏ ոլորտի վերջին բարեփոխումները

    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկայացրել է ՏՏ ոլորտում կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները:

    Կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակվում է ՏՀՏ զարգացման նոր հայեցակարգը՝ 2017թ. առաջին եռամսյակում ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների փաթեթի ներկայացման համար:

    Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի շրջանակում տրամադրվող հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետի՝ 2020թ. հունվարի 1-ից փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի:  

    National Instruments ընկերության հետ էլ ստորագրվել է հուշագիր «Ինժեներական քաղաք» ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Նախատեսվում է քաղաքը դարձնել ինժեներական ռեսուրս կենտրոն, որը կօժանդակի գործող ինժեներական կազմակերպություններին՝ մեծացնելու արտադրության ծավալները, կնպաստի այս ոլորտում նոր կազմակերպությունների ստեղծմանը:

    Վարչապետն անդրադարձել է նաեւ նաեւ 2016թ.  Վանաձորի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնի եւ IBM-ի ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին: