16:28 | 19.12.16 | Նորություններ | 16482

Beeline-ը հայտարարում է Generation Z ծրագրի մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է բարձր դասարանի աշակերտների եւ ուսանողների համար Generation Z ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում ընկերությունը կառաջարկի մասնակիցներին 4-ժամյա աշխատանքային օր եւ աշխատավարձ:

Ընդհանուր առմամբ ծրագրին կմասնակցեն  հանրապետության հինգ դպրոցների եւ հինգ ԲՈՒՀ-երի սաներ:

«Generation Z ծրագիրը համահունչ է «Թող քո հետքը» մեր գլոբալ ռազմավարությանը, որի շնորհիվ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ծրագրի ապագա մասնակիցները գործնական միջավայրում կծանոթանան բիզնեսի աշխատանքային մոտեցումներին ու սկզբունքներին, որը թույլ կտա կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ինչպես նաեւ հնարավորություն աշխատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որպես նորարար ընկերություն մեզ համար սա հիանալի առիթ է մեր աշխատակիցների շարքերը համալրելու նպատակասլաց եւ տաղանդավոր երիտասարդներով: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը եւ կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Generation Z ծրագիրը կմեկնարկի է 2017թ. սկզբին: