16:29 | 16.12.16 | Նորություններ | 15367

Beeline-ն աջակցում է դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացմանը

Beeline-ը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ, հայտարարում է «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին:

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում եւ նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը եւ ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում։

««Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շնորհիվ Beeline-ը շարունակում է իրագործել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը:  Այսօր շատ տպավորված եմ, քանի որ գործնականում ականատես եղա, թե ինչպես են դպրոցականները ձեռք բերում գործնական գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ ապագայում բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում»,- նշել է Հայաստանում  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։