ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության՝ Երեւանի Ամիրյան 3 եւ Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաեւ Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ եւ այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձեւակերպումն իրականացվում է անմիջապես Յունիբանկի աշխատակցի կողմից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ այս քայլը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել գործարքի համար պահանջվող ժամանակը:
«Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել նշված սպասարկման կենտրոններից մեկը` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրությունում: