ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել է հերթական բաց դասը, որին մասնակցել են ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողները:
Ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին եւ արժեհամակարգին:
«Բիզնեսում հաջողության հասնելու համար կարեւոր են եւ՛ նոր գաղափարներով հանդես գալը, եւ՛ մարքեթինգային ճկուն լուծումներ առաջարկելը, եւ՛ ճիշտ հաշվարկը, վերլուծություններն ու կանխատեսումները: Իսկ այդ ամենը հանրագումարի բերող գործիքն սպասարկման քաղաքակիրթ մշակույթն է: Մրցակցային մեր առավելությունը այդ ամենի հանրագումարի արդյունք է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: