11:44 | 25.11.16 | Նորություններ | 12534

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բնակարանամուտ են նշել Դվինում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում բնակարանամուտ է նշվել Դվին համայնքում:

«Ժամանակակից աշխարհում մարդիկ չպետք է ստիպված լինեն սպասել քսան տարի՝ բնակարան ունենալու համար: Տանիքով ապահովված լինելը չպետք է լինի երազանք. դա կյանքի տարրական պայման է: Երբ կա ապահովության զգացում՝ կլինի նաեւ զարգանալու, երկրին օգտակար լինելու ցանկություն: Ուրախ եմ, որ հաջողված համագործակցության շնորհիվ` հերթական ընտանիքն իր բնակարանամուտն է տոնում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2016թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: