15:29 | 24.11.16 | Նորություններ | 3457

Վարչապետը ցանկանում է տեսնել ՏՏ ոլորտի «կիրառական ծրագրեր»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:

Վարչապետին ներկայացվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին եւ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր:

Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, տեխնոլոգիական համալսարանի եւ կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող եւ այլ հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել եւ ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ: