16:20 | 15.11.16 | Նորություններ | 15717

Beeline-ը պարգեւատրել է Neo Max խաղարկության հաղթողներին

Beeline-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 12-ին անցկացրել է Neo Max խաղարկություն, որի շրջանակում խաղարկվել են մի շարք թանկարժեք նվերներ:

Խաղարկության արդյունքում Ա. Մանջարյանը եւ Մ. Ասլանյանը շահել են iPhone 6S սմարթֆոններ, Ռ. Դումիկյանը, Ա. Հարությունյանը եւ Հ. Նավոյան՝ Samsung Gear Fit սմարթ ժամացույցներ։ Բոլոր հավաքվածները ստացել են հուշանվերներ եւ փափուկ խաղալիքներ Beeline-ի կողմից:

«Շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում Neo Max խաղարկության բոլոր մասնակիցներին։ Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից եւ վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը։ Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար եւ միասնական ծառայության խորհրդանիշ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։