10:06 | 14.11.16 | Նորություններ | 12039

Նոյեմբերի 11-ին մեկնարկել է «Արեւորդի» փառատոնը

Նոյեմբերի 11-ին մեկնարկել է «Արեւորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։

Փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է եւ խորհրդանշական: 2016թ. լրանում է «Արեւորդի» էկո-ակումբների հիմնադրման եւ FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաեւ նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:

Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվելու են 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային եւ տեղեկատվական ծրագրերում։                                      

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 18։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում։
                                            
Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։