13:51 | 02.11.16 | Նորություններ | 10687

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է iPhone 7-ի վաճառքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է iPhone 7 սմարթֆոնի վաճառքը, որն առայժմ կարելի է գնել բացառապես Արգիշտի 4/1 սպասարկման կենտրոնում:

Սմարթֆոնի գինը 439 900 դրամ է:

Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:

«Մեր ընկերությունը շարունակում է իր բաժանորդներին առաջարկել ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: Այս օրերի ամենապահանջարկված սմարթֆոններից մեկը՝ iPhone7-ը, այժմ կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Սա եւս մեկ հիանալի առիթ է վայելելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ 4G ցանցի հնարավորությունները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: