15:45 | 31.10.16 | Նորություններ | 5571

IT's Armenia-ին մասնակցել է 100 ճապոնական ընկերություն

Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում կայացել է Հայաստանի ՏՏ ոլորտին նվիրված IT's Armenia երկրորդ համաժողովը, որին մասնակցել է ճապոնական 100 ընկերության ներկայացուցիչ:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ համաժողովի բացմանը մասնակցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության գործադիր փոխնախագահ Կացումի Հիրանոն:

Ելույթներով հանդես են եկել Instigate, VOLO, VMWare, Granatus Ventures, Arminova, IUNetworks, Leviathan ընկերությունների եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները: Զեկուցողները ներկայացրել են Հայաստանի ՏՏ ոլորտի առավելությունները՝ առանձնահատուկ ընդգծելով ճապոնական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումային եւ համագործակցության այլ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Համաժողովի աշխատանքները եզրափակել են ՀՀ նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի դափնեկիր Ցուգիո Մակիմոտոն եւ Ճապոնիա-Հայաստան գործարար եւ մշակութային նախաձեռնության նախագահ Յասումինե Սատակեն: