15:35 | 24.10.16 | Նորություններ | 3931

Տավուշի եւ Պառավաքարի շուրջ 70 աշակերտ հաճախում է «Արմաթ»

Տավուշ եւ Պառավաքար սահմանամերձ գյուղերի եւ շրջակա բնակավայրերի շուրջ 70 աշակերտ հաճախում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում առկա են եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ եւ այլ սարքեր:

Տավուշի եւ Պառավաքարի «Արմաթ» լաբորատորիաները ստեղծվել են One Armenia-ի նախաձեռնած հանգանակության շնորհիվ: One Armenia-ն ծրագրում է եւս 3 լաբորատորիա հիմնել Ալավերդիում, Տաշիրում եւ Նոյեմբերյանում:

«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Ներկայում գործում է ավելի քան 150 «Արմաթ» լաբորատորիա: