18:45 | 08.10.16 | Նորություններ | exclusive 8387
Հայկական Skycryptor եւ EarlyOne ստարտափները, որոնք հայաստանյան 8 այլ ստարտափների հետ միասին մասնակցում են այս օրերին ընթացող «Startup Istanbul» տարածաշրջանային ֆորումին, հայտնվել են մրցութային թոփ 50-ում:
Itel.am-ի թղթակիցը Ստամբուլից հայտնում է, որ այսօր հայկական երկու ստարտափները Pitch են արել ներդրողների առաջ` պայքարելով թոփ 15-ում տեղ ապահովելու համար, ինչը նրանց հնարավորություն կտա հոկտեմբերի 10-ին մեծ բեմից ներկայանալ ավելի քան 4000 հոգանոց լսարանի առաջ:
Հիշեցնենք, որ ֆորումին հայկական պատվիրակության մասնակցությունն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով: Վերջինս մասն է կազմում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական Միությունը: