16:52 | 15.09.16 | Նորություններ | 4986

Ստարտափները ԴիջիԹեքին կարող են մասնակցել արտոնյալ պայմաններով

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երեւան Էքսպո» կենտրոնում կայանալիք ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ստարտափները կստանան ֆինանսական արտոնություններ (40% զեղչ):

ԴիջիԹեք կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) հայտնել են, որ ցուցահանդեսում այս տարի իր լուծումներն ու առաջարկները կներկայացնի տեղական եւ միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն:

ԴիջիԹեքի ցուցահանդեսային հատվածից բացի, տեղի կունենան հետեւյալ միջոցառումները՝

-    «Նորարության, գիտարարության եւ ձեռներեցության լսարան» գիտաժողով:
-    Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից  մեկի՝ «МОРТОН»-ի հետ։
-    «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 150 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները եւ ձեռքբերումները ծրագրավորման եւ ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաեւ կմրցեն իրար հետ:
-    «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը եւ այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ եւ փորձարկել դրանք:
-    DigiLife սեմինարներ: