15:26 | 13.09.16 | Նորություններ | 6038

Verge. Սեպտեմբերի 19-ից Twitter-ում գրառումները «կերկարեն»

The Verge-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդում է, որ Twitter-ում սեպտեմբերի 19-ից հնարավոր կլինի ավելի երկար գրառումներ կատարել:

Պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 19-ից սկսած, Twitter-ում լուսանկարները, գիֆերը, տեսանյութերը, հարցումները, ինչպես նաեւ մեջբերվող թվիթներն այլեւս չեն հաշվի որպես նիշ, ինչը հնարավորություն կտա օգտատերերին 140 նիշի սահմանափակումն օգտագործել միայն տեքստի համար:

Օգտատերերի անունները եւս չեն հաշվի 140 նիշի շրջանակում, եթե դրանք դրված են պատասխան tweet-ի սկզբում: Այնուամենայնիվ, դեռեւս հայտնի չէ, թե արդյոք բոլոր փոփոխությունները ներկայացվելու են միաժամանակ:

Դեռ մայիսին Twitter-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին The Verge-ին ասել էր.

«Սա լինելու է մեր` վերջերս կատարած ամենանշանակալի փոփոխությունը՝ տալով մեր օգտատերերին 140 նիշը օգտագործելու ամբողջական հնարավորություն»: