15:51 | 22.08.16 | Նորություններ | 21221

Վերագործարկվել է Մեդիամաքսի Itel.am կայքը

Այսօր վերագործարկվել է Itel.am կայքը՝ լիովին փոփոխված դիզայնով եւ արդիականացված ծրագրային մասով:

Նորացված կայքը հարմար է նաեւ շարժական սարքերով ընթերցելու համար։

Կայքում բացվել է հատուկ բաժին՝ «Իրադարձություններ», որում ներկայացված է Հայաստանում ՏՏ ոլորտին վերաբերող իրադարձությունների անցկացման մասին ամբողջական տեղեկատվություն։

Առանձին բաժնով ներկայացված են ՏՏ ոլորտի հայտնի հայ դեմքերը, ինչպես նաեւ հայկական հաջողված հավելվածները:

Դիզայնը հեղինակել է Balasanyan designbureau ընկերությունը:
 
Մեդիամաքս մեդիա-ընկերության Itel.am նախագիծը գործարկվել է 2009թ. մարտին` որպես հեռահաղորդակցության, ինտերնետի, ՏՏ եւ նորարարությունների ոլորտների լուսաբանման ու քննարկումների հարթակ:

Կայքում հասանելի են թարմ նորություններ ու հարցազրույցներ ՏՏ, հեռահաղորդակցության եւ ինտերնետի ոլորտների վերջին զարգացումների վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձված հայկական ստարտափներին:

Վերջին ժամանակաշրջանում Itel.am-ը ներկայացրել է մի շարք նախագծեր՝ «Ամենանորաձեւ ՏՏ գրասենյակները», «IT պատանիներ», «Տեխնոլոգիաները եւ կանայք», «ՏեխնոԱմիս»: