11:28 | 18.08.16 | Նորություններ | 5407

«Մայքրոսոֆթ»-ը «Մեր տան» աղջիկների համար կազմակերպում է համակարգչային դասընթացներ

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է MS Office Suite դասընթացներ՝ Էջմիածնում գործող «Մեր տունը» կազմակերպության 18-ից 24 տարեկան ծնողազուրկ եւ անապահով աղջիկների համար:

Աղջիկները կսովորեն Word, Excel, PowerPoint, Outlook, OneNote եւ մեկ այլ ծրագիր իրենց ընտրությամբ: Դասընթացը կանցկացվի ամեն ուրբաթ՝ մի քանի շաբաթվա ընթացքում: Դասընթացի ավարտին աղջիկները կստանան պաշտոնական ավարտական վկայական, որը կարող են ընդգրկել իրենց ռեզյումեների մեջ եւ ներկայացնել աշխատանքի համար հարցազրույցի ներկայանալիս:

««Մայքրոսոֆթ»-ի առաքելությունն է հզորացնել յուրաքանչյուր ուսանողի՝ ամբողջ աշխարհում հասնել իրենց ներուժին եւ մենք ուրախ ենք, որ կկարողանանք անել դա «Մեր տան» անհավանական աղջիկների համար: Դասըթացները նրանց կտան խորը գիտելիքներ MS Office Suite Products-ի եւ զուգորդված «Մեր տունը» ընձեռած կրթական հնարավորությունների հետ, թույլ կտան նրանց ընտրել իրենց սեփական ուղին կյանքում եւ ի վերջո կդառնան անկախ, ինքնուրույն կանայք: Մենք ունենք իսկապես ոգեւորիչ երիտասարդ աղջիկների մի սերունդ, եւ դա մեր առավելությունն է: Հիմնական նպատակն է խրախուսել եւ հնարավորություն տալ նրանց դառնալ ավելին, քան նրանք կարող են լինել»,- նշել է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն  Լիանա Կորկոտյանը:

«Մեր տունը» ՀԿ-ի գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանն իր հերթին ասել է, որ Microsoft Office-ի ուսուցումն այսօր կարիերայի կարեւոր քայլ է բոլոր երիտասարդ աղջիկների համար.

«Դասընթացը մի մեծ ճանապարհ է՝ առավելագույնի հասցնելու նրանց ժամանակը ամառային արձակուրդի ընթացքում: Այս հմտությունների ձեռք բերումը նրանց կդարձնի ավելի արտադրողական եւ վստահ: Մեր աղջիկները ոչ միայն կստանան ուսուցում, այլ նաեւ ավարտական վկայականներ, որը մեծ խթան կհանդիսանա նրանց ռեզյումեների եւ աշխատանքի հեռանկարի համար,- ընդգծել է նա: