16:55 | 04.08.16 | Նորություններ | 7906

Ucom-ը միացել է ազգային օլիմպիական հավաքականին Ռիո դե Ժանեյրոյում

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականն արդեն գտնվում է այս տարվա օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում։

Հայ բռնցքամարտիկներին, ծանրամարտիկներին, լողորդներին, ըմբշամարտիկներին, հրաձիգին, թեթեւ աթլետներին, մարմնամարզիկներին, ձյուդոիստներին կսատարեն նաեւ Ucom ընկերության ներկայացուցիչները, որոնք այսօր ուղեւորվել են Ռիո դե Ժանեյրո:

«Ազգային օպերատորի կարգավիճակը պարտավորեցնում է մեզ ամեն կերպ աջակցել մեր մարզիկներին: Այս օրերի ընթացքում ողջ աշխարհն ապրելու է օլիմպիական ռիթմով, ամբողջ Հայաստանը մեր հովանավորությամբ է դիտելու Ռիո-2016-ի դիտարժան իրադարձությունների ուղիղ հեռարձակումը: Ucom ընկերության բոլոր աշխատակիցները հատուկ համազգեստ են կրելու եւ սրտի տրոփյունով հետեւելու են մեր հավաքականի ելույթներին: Մենք հավատում ենք մեր մարզիկների տոկունությանը, վստահում ենք նրանց ուժերին եւ միմիայն հաղթական մեդալներ ենք ակնկալում»,- նշել է Ucom ընկերության հաղորդակցության եւ մարկետինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը։