17:15 | 01.08.16 | Նորություններ | 7400

«Ռոստելեկոմ»-ի եւ Գյումրիի քաղաքապետարանի համագործակցությունը շարունակվում է

Հուլիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ը Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ տոն է պարգեւել տեղի բնակիչներին։

Մասնավորապես, պաշտոնապես վերաբացվել է Գյումրիի Կայարանամերձ հրապարակի պուրակը:

Քաղաքապետարանի կողմից նորոգված շատրվանների կողքին «Ռոստելեկոմը» կառուցել էր մարզասարքերով եւ խաղերով հագեցած հրապարակ, իսկ այգին ապահովել անվճար WiFi կապով։ «Ռոստելեկոմ»-ի WiFi կապից օգտվելու հնարավորություն են ստացել նաեւ Գյումրիի Շահումյանի պուրակի այցելուները։

Բացման արարողությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ռոստելեկոմ»-ի ներկայացուցիչների հետ այցելել է ընկերության՝ Գյումրիի Տեխնոպարկում (Գայի 1) տեղակայված վաճառքի եւ սպասարկման սրահ:

«Ռոստելեկոմ»-ում նշել են, որ ընկերությունը շարունակելու է ներդրումներ իրականացնել Գյումրիում: