07:46 | 13.07.16 | Հոդվածներ | exclusive 10857

Հայկական ընկերության նկարած 360° տեսանյութը հավակնում է գրանցվել Գինեսի գրքում

360magicam ընկերությունը ստեղծում է 360° վիրտուալ իրականություն պատկերող տեսահոլովակներ եւ լուսանկարներ։

Ընկերության հիմնադիրներն են Ռաֆայել Բադալյանն ու Արտակ Մարտիրոսյանը:

Itel.am-ի հետ զրույցում Ռաֆայել Բադալյանը նշել է, որ 360magicam-ն աշխարհում առաջին 360° ստարտափներից է:

«Լինելով աշխարհում 360° ոլորտում եզակի ընկերություններից մեկը՝ մենք աշխատում ենք ոչ միայն հետ չմնալ մեր ծառայություններով եւ նորարարություններով, այլեւ որոշակի առումով թելադրել ոլորտի թրենդները։ Համագործակցելով Yerevan Color Run 2016-ի հետ՝ հուլիսի 9-ին նկարահանեցինք աշխարհում առաջին 360° Color Run-ը եւ պատրաստվում ենք դիմել «Գինեսի ռեկորդների գիրք»` այն գրանցելու համար»,- պատմել է Ռաֆայել Բադալյանը:

Աշխարհում առաջին 360° Color Run-ը

Ռաֆայել Բադալյանը հավելել է, որ չնայած իրենք տարածաշրջանի միակ ընկերությունն են, որը ստեղծում է 360° վիրտուալ իրականության տեսահոլովակներ, ուրախ կլինեն ցանկացած մրցակցության, քանի որ այն կխթանի ընկերության աճը։