06:54 | 07.07.16 | Նորություններ | 2064
Հուլիսի 8-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, որի ազգային փուլը կազմակերպվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։
Մրցույթին կմասնակցի Հայաստանի տարբեր դպրոցներից 9 թիմ։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին եւ ներկայացնելու Հայաստանը։
Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում է «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ամբողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ եւ կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ։
Թիմերը նախ մրցելու են նախընտրական փուլերում, որից հետո կշարունակեն պայքարը եզրափակչում։ Հաղթած թիմը ստանալու է ուղեգիր դեպի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլ։
«ՌՀՕ 2016»-ի ազգային փուլի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամն է: Բացառիկ հովանավորը «Creative Educational Technologies» (CET) ընկերությունն է, որը «LEGO® Education»-ի պաշտոնական մատակարարն է Հայաստանում։