12:53 | 30.06.16 | Նորություններ | 4759

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ «Թումո»-ում հյուրընկալվել են սահմանամերձ համայնքների երեխաներ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է Ամառային դպրոց, որի շրջանակում երեխաները ոչ միայն ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, այլեւ շփվում ու կապեր են հաստատում արտերկրից ժամանած իրենց հասակակից մասնակիցների հետ:

Խաչիկ գյուղից Ալբերտ եւ Արսեն Ենոքյանները հայաստանյան «Ռոստելեկոմի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ հնարավորություն են ստացել մասնակցելու եւ իրենց անվճար ուսումնական հանգիստն անցկացնելու «Թումո»-ում:

Մեկշաբաթյա ծրագրի շրջանակում եղբայրները մասնակցել են «Թումո»-ի Անիմացիայի եւ Վեբ ծրագրավորման դասընթացներին, խմբակից երեխաների հետ այցելություններ ունեցան հայաստանյան մշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, թանգարաններ եւ այլն:

«Ռոստելեկոմ»-ի եւ «Թումո»-ի համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: