Այսօր «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում անցկացվում է միջազգային ՏՏ-համաժողով, որի նպատակն է միավորել միջազգային, հայկական կայացած եւ սկսնակ ընկերություններին մեկ ընդհանուր նպատակի շուրջ․ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային ճանաչելիությունը՝ դարձնելով այն ներդրումների եւ աութսորսինգի կենտրոն:
Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը: