11:33 | 14.06.16 | Նորություններ | 7377
«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացնում է «Շնորհակալություն Ինտերնետին» մրցույթը՝ նախատեսված միայն ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։
2016թ. մրցույթին մասնակցության հայտ կարող են լրացնել ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), որոնք սովորել են օգտվել համակարգչից եւ ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել http://www.azbukainterneta.ru կայքի «Մրցույթ»/«Конкурс» բաժին եւ լրացնել ձեւաթուղթը՝ ներբեռնելով փոքրիկ շարադրություն (էսսե), ինչպես նաեւ երկու լուսանկար, որոնցից մեկը համակարգչի դիմաց նստած։
«Մրցույթի շրջանակում համակարգչային դասընթացների նկատմամբ մեծահասակների հետաքրքրվածությունը վկայում է մրցույթի կայացման եւ հաջողված լինելու մասին։ Մեր օրերում նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետ ռեսուրսները հետաքրքրում են ոչ միայն երիտասարդներին, այլ նաեւ միջին տարիքի բնակչությանը։ Եվ գովելի է, որ այսօր նրանցից շատերը ակտիվ օգտագործողներ են սոցիալական կայքերում, ինտերնետի միջոցով հաջողությամբ հետեւում են նաեւ տեղեկատվական հոսքերին։ Այս գործընթացին անմասն չի մնում «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Կոչ ենք անում ավագ սերնդի օգտագործողներին այս տարի եւս գրանցվել եւ մասնակցել մրցույթին։ Յուրաքանչյուրի համար նախատեսված են մրցանակներ եւ անակնկալներ»,- նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։